ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԹԱՆԳԱՐԱՆ. ԴՍԵՂ

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Թանգարանի մուտքի առջև տեղադրված են նրա հեքիաթների հերոսները։ Նաև այնդեղ տեղադրված է Հովհաննես Թումանյանի կիսանդրին։ Սա եղել է Հովհաննես Թումանյանի հայրական տունը։ 1939 թվականին այն դարձավ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։Հովհաննես Թումանյանը ծնվել և մեծացել է այս տանը։ Տունը կառուցել են գետնախորշում։ Այստեղ պահպանվել են իրենց կենցաղային իրերը՝ խնոցին, ալրաղացը, թոնիրը, ձեթով ճրագը, ճաշ եփելու օջախը, հաց թխելու փուռը․․․
Հովհաննես Թումանյանի հայրը գյուղի քահանան էր։ Մյուս սենյակում պատից կախված է նրա հոր նկարը։  Նաև այնտեղ է Հովհաննես Թումանյանի օրորոցը։ Հովհաննես Թումանյանը ունեցել է չորս եղբայր և երեք քույր, և նրանք բոլորը միասին ապրում էին այս տանը։ Երրորդ սենյակում կան գեղեցիկ նկարներ, Թումանյանի ծնողների նկարները, նրա գրիչն ու թանաքը, նրա գրքերն ու հեքիաթները։ Նրանց չորրորդ սենյանկը կառուցվել է նրա հոր մահվանից հետո։ Բակից կարելի է բարձրանալ երկրորդ հարկ, որը կառուցել են նրա եղբայրները Թումանյանի համար, որպես աշԽատասենյակ։ Բոլոր իրերը տեղափոխված են եղել Թիֆլիսի տնից։ Այստեղ կան նրա ճամպրուկները, մահճակալը, պահարանները, աշխատասեղանը, խալաթը, գլխարը և այլ իրեր։
Այստեղ է թաղված Հովհաննես Թումանյանի սիրտը։
Տուն թանգարանի կողքը գտնվում է եկեղեցին, որտեղ թաղված են նրա հայրն ու պապը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *