ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:
    Արտավազդ II-ը գահակալել է Ք. ա. 55-34 թվականներին։ Նա Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:
  2. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել:
    Այն տեղի է ունեցել Ք. ա. 53 թվականին։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը պարտություն կրեց: Կրասոսը սպանվեց:
  3. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:
    Ք․ա․ 53 թվականին Պարթևստանի արքա Օրոդես II-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան: Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին, որը ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:
  4. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:
    Ք. ա. 36 թ. սկսեց Անտոնիոսի արշավանքը, որը  խայտառակ պարտություն կրեց:
  5. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:
    Արտավազդ II արքան գերվեց Ք. ա. 34 թվականին։  Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն ներխուժեցին Հայաստան: Հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս:
  6. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտանիքը գերության մեջ:
    Անտոնիոսը պահանջեց, որ գերված Արտավազդ II-ն ու նրա ընտանիքը խոնարհվեն և երկրպագեն իր կնոջը` Կլեոպատրային, դրա դիմաց խոստանալով ազատություն, սակայն Արտավազդ II-ը և նրա ընտանիքը արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *