Իմ երգը»

  • Կարդա՛  Հ. Թումանյանի  «Իմ երգը»  բանաստեղծությունը:
    Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
    Ծով բարություն, շընորհք ու սեր
    Ճոխ պարգև եմ առել վերուստ։

    Անհուն հանքը իմ գանձերի,
    Սիրտս է առատ, լեն ու ազատ.
    Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
    Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

    Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

    Գողից, չարից, չար փորձանքից,
    Աշխարհքով մին՝ ահա էսպես
    Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

    Ես հարուստ եմ, ես բախտավոր
    Իմ ծընընդյան պայծառ օրեն,

    Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
    Իր տրվածն եմ տալիս իրեն։

  • Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ :
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները:
    Անծեր-անտակ, անհուն, անվերջ, անհատ, ծով
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
    Երկյուղ-ահ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *