Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում:

Փետրվար- մայիս ամիսների ընթացքում ես մասնակցեցի շատ հետաքրքիր նախագծերի: Հունվար ամսին, որը համարվում էր ճամբարային ամիս մենք այցելել ենք սահադաշտ, բակում խաղացել ենք ձնագնդի, և պատրաստել ենք ձնեմարդ: Ընկեր Ալիսի և ընկեր Տաթևի հետ կավով աշխատանքներ ենք կատարել , որոնք հետագայում դրվել են ցուցահանդես վաճառքի:

Ոսումնական երրորդ շրջանի ընթացքում կատարելագործեցի համակարգչային հմտություններս, ավելի հմուտ սկսեցի օգտագործել Paint ծրագիրը և վարել բլոգս: Իսկ մայիսի սկզբին մենք բլոգավարության դասեր տվեցինք երկրորդ դասարանցիներին: Այս ամիսների ընթացքում ամբողջ դպրոցով տոնեցինք Սուրբ ծնունդը, Տյառընդառաջը, Մայրության և գեղեցկության օրը, Ծաղկազարդը, Սուրբ Զատիկը, Համբարձման տոնը:

Այցելել ենք նաև Հովհաննես Թումանյանի  թանգարան,  և Տիկնիկային թատրոն:

Կատարել եմ բազում ընտանեկան նախագծեր, որոնք տեղադրել եմ բլոգում:
Մասնակցել եմ բոլոր առարկաների Ֆլեշմոբերին: Պարտաճանաչ կատարել եմ բոլոր տնային և դասարանային աշխատանքները: Միջին դպրոցում հաճախել եմ կիթառի դասընթացներին: Ուսումնական երրորդ շրջանը առավել հետքրքիր էր, քանի որ մեր դասերը անցնում էին ֆիզիկական միջավայրում:

Շատ եմ սիրում իմ բոլոր ուսուցիչներին, և կկարոտեմ նրանց ամառային արձակուրդների ընթացքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *