Հայր Բոնամիի հեքիաթը

 

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

– Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:

– Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

– Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Երկու որսորդ տղա են լինում: Գնում են որսի: Տեսնում են մի նապաստակի, կրակում են և հետո տեսնում են, որ այն սատկել է: Գնում են տեսնում են այնտեղ չի: Գնում են հասնում են ավերակ դղյակի, դուռը ծեծում են:  Մի մորուքավոր մարդ  բացում է դուռը: Տղաները ասում են, որ իրենք նապաստակ են ուզում ուտեն, նապաստակին սատկացրեցին, տեսան՝ միսը չկա:

  1. Նշված բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի  զավեշտալի պատմություն գիտեր:

Որսորդները շփոթվել  կանգնել  էին  ապար  մոտ:

Նրանք  ծեծեցին  քանդված   տան  դուռը:

  1. Հայր Բոնամիին կարո՞ղ  ես  նկարագրեք:
    Բարի, զվարթ հեքիաթասաց:
  2. Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի  հեքիաթը:
    Երևի կզարմանար, և մի սուտ էլ նա կհորիներ:
  3. Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում մի կլոր քառանկյուն է լինում: Նա ոչ կարոողանում էր կանգնել, որովհետև կլոր էր, և չէր կարողանում գլորվել, որովհետև նա քառանկյուն էր: Մի օր նրան գցեցին աղբամանը: Դա իր վերջին հիշողությունն էր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *