Մեծ գյուտարարը

 

Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես

գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:
Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ:
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:
    Պանրի անցքերը, անձրևանոցի անցքերը, չմաշվող կոշիկը, Լուսին գնալու մի մեքենա, Մի գնացք որն  ընդամենը մի հատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ:
  2. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:
    Ժամացույց, որի  շնորհիվ միշտ ամառ կլինի:
  3. Երազանքիդ մասին պատմի՛ր:
    Ես ուզում եմ, որ բոլոր մարդիկ բարի լինեն իրար համդեպ: Չլինեն վեճեր, կռիվներ, պատերազմներ:
  4. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:
    Մեծ, երկար, երիտասարդ:
  5. Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛ ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Լուսին -կլոր լուսին, մեծ լուսին, փոքր լուսին, լիալուսին:

գիտնական-երիտասարդ գիտնական, մեծ գիտնական, աղքատ գիտնական:

իրիկուն-մռայլ իրիկուն, խաղաղ իրիկուն հանգիստ, անձրևոտ իրիկուն:

մեքենա- արագընթաց մեքենա, բեռնատար մեքենա, սպորտային մեքենա, ժամանակի մեքենա:

գնացք- արագընթաց գնացք, բեռնատար գնացք:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *