Գյումրիի տեսարժան վայրեր

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿ

Վարդանանց հրապարակը Գյումրիի կենտրոնական հրապարակն է։ Հրապարակին հարակից Աբովյան, Գայի, Շահումյան և Վահան Չերազ փողոցներն են։ Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի և Դ. Չիսլյանի վերանայած պլանի։

Հրապարակը շրջապատված է մի քանի կարևոր շինություններով՝ Գյումրու քաղաքապետարան, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Սուրբ Յոթ Վերք եկեղեցի և «Հոկտեմբեր» կինոթատրոն։ Մյուս կողմից, հրապարակը զարդարում են շատրվաններն ու 2008 թվականին տեղադրված «Ավարայրի ճակատամարտին» նվիրված բրոնզաձույլ արձանախումբը։

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՄ ՅՈԹ ՎԵՐՔ

Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։ Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է։

Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք։ 1832 թվականին հաշվի առնելով այն փաստը, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։

Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։Նկարի յոթ վերքերը հետևյալն են՝

  • Հիսուսի տաճարին հանձնելը
  • Եգիպտոս փախչելը
  • տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
  • խաչը տանելը
  • Հիսուսի մահը խաչին
  • Հիսուսի մարմնի ստանալը
  • Հիսուսի գերեզման դնելը

ԽԱՉՔԱՐԵՐԻ ՊՈՒՐԱԿ 

Վարդանանց հրապարակից փողոցն անցնելիս անմիջապես կհայտնվեք Խաչքարերի պուրակում։ Պուրակը կառուցվել է 2010 թ.-ին Ամենափրկիչ եկեղեցու կողքին: Խաչքարերը փորագրված են, որի հիմնական տարրը խաչն է, և հաճախ պարունակում են լրացուցիչ տարրեր՝ երկրաչափական զարդանշաններ, հավերժության նշաններ, բուսական ու կենդանական պատկերներ: Խաչքարերը բնորոշ են միջնադարյան հայկական քրիստոնեական արվեստին: Գյումրու այս խաչքարերը տեղադրված են այստեղ ի հիշատակ այն հարյուրավոր հայկական խաչքարերի , որոնք ավիրվել են Ջուղայում ադրբեջանցիների կողմից:

2010 թ.-ից խաչքարերը, դրանց սիմվոլիկան ու վարպետությունը մակագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն:

ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Ասլամազյան քույրերի պատկերասրահը բացվել է 1987 թվականի նոյեմբերի 6-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ Ասլամազյան քույրերի՝ Լենինական քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով։ Պատկերասրահը գտնվում է Աբովյան փողոցի վրա և ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» պահվում են քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն։ Այստեղ պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ։ Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին։

Ավելին, «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» իրականացնում է կրթական ծրագրերի կազմակերպում` դասընթաց-վարժանքների միջոցով, արվեստային թերապիաներ, որոնց նպատակներն են պատկերասրահի տարածքում ստեղծել արվեստի դաշտ,որի ակտիվ մասնակիցն է հանդիսանալու հասարակությունը՝ անկախ տարիքային սահմանափակումից և սեռային պատկանելիությունից։

ՍԵՒ ԲԵՐ

Սև բերդ / ամրոցը կառուցվել է 1834 թվականին։ Բերդի համար ստորգետնյա ճանապարհներ են կառուցված եղել, որոնք տանում էին դեպի Կարմիր բերդը և ներկայիս Մայր Հայաստանի հուշարձանը։ Սև բերդը ներառված է Գյումրիի պատմության և մշակույթի հուշարձանների շարքում։ Ի սկզբանե այն եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։

Սև բերդի շրջանում իրակացնվել են բազմաթիվ պեղումեր ու ուսումնասիրություններ, որոնց արդյուքում պարզ է դարձել, որ այս բերդը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրությունները կատարվել են դեռևս 19 դարի երկրորդ կեսին։ Պեղումների արդյունքում հայտնբերվել են փոքր բնակավայր սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Բակի ներսում գտնվել է Ք․ա 6-8 դարերի վաղեմության դամբարաններ, իսկ բերդի տարածքում հարուստ մշակութային ժառանգություն կա՝ վերաբերվող սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *