Արձաններ

  • Գեւորգ Էմին
    Քանդակի հեղինակը մոսկվաբնակ Աշոտ Արամյանն է, որն անվանի բանաստեղծին մանկուց է ծանոթ։ Արձանը կերտելիս նա ցանկացել է շեշտել Գ. Էմինի մարդկայնությունն ու պարզությունը. «Պաթոսային ոչ մի բան նրա մեջ չկար, միայն մարդամոտություն, մարդասիրություն, մեծ սեր։ Կատուն էլ իրական պերսոնաժ է. Գևորգ Էմինը ունիկալ սիամական կատու ուներ, որ արևածաղկի սերմ էր կեղևազրկում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել»։
  • «Սիրո միություն»
    Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու որոշումն ընդունել է Երևանի ավագանին։ Արձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արձանի հեղինակները, քաղաքական ու մշակութային գործիչներ, երևանցիներ։ Հեղինակները ստեղծագործությունը նվիրել են Երևանին՝ որպես մայրաքաղաքի հանդեպ անսահման սիրո դրսևորում։
  • «Արմենուհի»
    «Արմենուհի» քանդակը Հռիփսիմե Սիմոնյանը ստեղծել է 1968 թվականին։ Այն միայն մեկ անգամ ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում։ 2009 թվականին քանդակագործի ընտանիքը «Արմենուհի» կերամիկական քանդակը նվիրել է Երևան քաղաքին։ Արձանի բացման արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քանդակագործի որդին՝ ճարտարապետ Արծվին Գրիգորյանը, թոռնուհին՝ Արևիկ Գրիգորյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, աշակերտները, արվեստագետներ։
  • «Կատու»
    Հայաստանի Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամը 2002 թվականին Երևան բերեց Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուի նմուշներից մեկը` կոլումբիացի հանրահայտ նկարիչ Ֆեռնանդո Բոտերոյի 1998 թվականին կերտած «Կատուն», որը տեղադրվեց Կասկադ համալիրի ներքևի հատվածում։ Քանդակն ունի երեք կրկնօրինակ, Բոտերոյի մոնումենտալ քանդակների լավագույն օրինակներից է և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում։
  • «Մեղեդի»
    Արձանի բացումը տեղի է ունեցել 1965 թվականին։
    Հուշարձանը կառուցված է ալյումինից և գրանիտից, բարձրությունը 1,4 մետր է։
    Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյան

    Հասցե՝ Կարապի լճի մոտակայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *