«Գարնանամուտ»։ Համո Սահյան

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

գարնանամուտ — գարնան սկիզբը
հրճվել — շատ ուրախանալ, մեծ բավականություն ստանալ
լացակումած — այստեղ՝ թաց
ճումբ — կոշտ հողի կոտր, հողակոշտ

Հարցեր և առաջադրանքներ

1․Բանաստեղծութունից դո՛ւրս գրիր քեզ դուր եկած հատվածներն ու նկարիր։

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

2․Բանաստեղծությունից դուրս գրի՛ր առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր։

 

 առարկա-նշենիներն, գլուխ, ձնծաղիկ, գլխարկ, դաղձ, ճումբ, ցանկապատ, ճեղք, եղինջ, աչք, ծիլ, ժպիտ,  հասկ, խոսքեր, լեզու, առու, ձայն:

գործողություն-արթուն, անել, հրճվել, ծիծաղալ, հանել, բանել, խոստանալ, ասել, բացված, տալ:

հատկանիշ-լացակսումած, կարմիր, խոնավ, թեթև, ծանր, ծանոթ:

3․Նկարագրի՛ր գարնան գալը՝ ըստ բանաստեղծության

4․Ինչպե՞ս ես հասկանում՝
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու։

Առուն ջրի ձեներ է հանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից։

Ձյունը հալում է:

5․Շարունակի՛ր.
Երբ գարունը գալիս է, թռչունները վերադառնում են տաք երկրներից:

Երբ ծառերը ծաղկում են, նրանք գեղեցկացնում են բոլոր այգիները:

Երբ արևը ժպտում է, շողերը տարածվում են ամբողջ տարածքով:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *