Բնությունը տարվա տարբեր եղանակներին

 

Տարվա եղանակները։ 

Երկրի պտույտի հետևանքով  գիշերը փոխարինվում է ցերեկով, իսկ ցերեկը՝ գիշերով։Տարվա եղանակներն առաջանում են, որովհետև Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։ Երկիրն Արեգակի շուրջը պտտվում է  մոտ 365 օրվա ընթացքում։ Այդ ժամանակամիջոցը կոչվում է տարի։ Տարվա  եղանակների առաջացումը պայմանավորված է տարվա ընթացքում  երկնքում Արեգակի բարձրությամբ։ 

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է ։ Ամենուրեք ձյուն է ու սառույց։ Տերևաթափված են ծառերն ու թփերը։ Հողը ծածկված է ձյան վերմակով։ Փշատերև ծառերը ողջ տարին պահպանում են իրենց կանաչ զգեստը։ Ձմեռող թռչունները, վայրի կենդանիների մի մասն ամբողջ օրը կեր են  փնտրում։ Որոշ կենդանիներ ձմռանը՝ մինչև գարուն, քուն են մտնում։ 

 

Առաջադրանք՝ 

Պատմի՛ր ձմռան, բնության փոփոխության մասին։

Երբ սկսվում է ձմեռը, ծառերը տերևաթափ են լինում: Որոշ կենդանիներ  քուն են մտնում, իսկ թռչունները չվում են տաք երկրներ: Աստիճանաբար ցրտում է: Ամենուրեք ձյուն է:

 

Նկարի՛ր ձմեռային բնության տեսարաններ։

Paint  նկարչական ծրագրով նկարի՛ր ձմեռ։ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *