Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի  խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր նշված բառերը:

խորհրդավոր բացատում- գաղտնիքներով պատված բաց տեղ քաղաքի շրջակայքում

բուրմունքով- Անուշ հոտով պատված

զգեստներ-հագուստ

սոսափում – սվսվալ

պարծենում -գլուխ գովել

շքեղ-պերճ

8. Համառոտի՛ր նախադասությունները՝թողնելով միայն ի՞նչ և ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին:
Ծառերը բողբոջում էին:
Փոքրիկ փշատերևը կանաչ ու դալար կանգնած էր:
Փշատերևը կանգնած էր:
Գիշերային երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները:
Աստղիկները վառվեցին:

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ զարմանք-զարմանալ

Ուրախ – ուրախանալ

Տխուր -տխրել

Բողբոջ -բողբոջել

Կանաչ -կանաչել

Չոր -չորանալ

  1. Տրված պարզ բառերից կազմի՛ր բարդ բառեր:

Տերև, ծաղիկ, ծառ, թերթիկ, փուշ, տոն

Տերևաթափ, ծաղկաման, ծառատունկ, բազմաթերթիկ, փշատերև, տոնածառ:

  1. Տրված բառերն ու ածանցները միացնելով կազմի՛ր ածանցավոր բառեր: Օրինակ փոքր + իկ = փոքրիկ

Ա. Փուշ, ուրախ, խորհուրդ

Բ. Ություն, իկ, ավոր

Փշիկ, ուրախություն, խորհրդավոր

  1. Լրացրո՛ւ բաց թողնված սյունակները.
Եզակի (մեկ) Հոգնակի (շատ)
Անտառ անտառներ
ծառ ծառեր
փուշ փշիկներ
նապաստակ նապաստակներ
գազանիկ գազանիկներ
սկյուռիկ սկյուռիկներ
  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ տրված բառերը տեղափոխելով համապատասխան սյունակում.
ի՞նչ ի՞նչպիսի ի՞նչ անել, ի՞նչ լինել
Անտառ խորհրդավոր նայում է
տոնածառ դալար բողբոջում էին
փշատերև կանաչ թափվում են
կաղին գեղեցիկ զարդարում էին
ընկույզ փոքրիկ պատրաստվում էին
գիշեր տխուր հարցնում է
սկյուռ
փաթիլ
զարդարված է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *