Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

 

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

 

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Բանաստեղծության կրկնվող տողերը նշի՛ր:Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն
    Ծաղիկները մտել են քուն
  2. Ի՞նչն էր ծաղիկներ անկողինը:
    Հողը ծաղիկների անկողինն է:
  3. Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Նշի՛ր այդ տողերը:
    Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ:
  4. Ձյան մասին հանելուկ հորինի՛ր:
    Թռնում է՝ թիթեռ չի,
    Սպիտակ է՝ բամբակ չի:
  5. Ակրոստիքոս
    Ձ
    յանն ենք սպասում անհամբեր ամեն օր,
    Յուրաքանչյուր բալիկ ուզում է, որ  շուտ գա իր մոտ:Ու Նոր Տարին մեզ բերի,Նվերներ ամբողջ տարի:Ձյան գեղեցիկ փաթիլները բազմած ճերմակ ամպի թևքին
    Յուրատեսակ իրենց պարով գրավում են ամենքին:
    Ունայնության մեջ մոլորված քամիները ամեհի
    Նեղսրտելով լռութոունից սվսվում են անտեղի:
  6. Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին: Պատմի՛ր ծաղիկների մասին:
    Գիտե՞ս թե ինչ է ձյունը:
    Ձյունը շատ փափուկ է ու սպիտակ, բայց միևնույն ժամանակ սառն է պաղպաղակի նման: Երբ դու քո ձեռքերի մեջ պահում ես ձյունը, այն սկսում է հալել:
  7. Նոր վերնագիր մտածի՛ր բանաստեղծության համար:

<<Քուն մտած ծաղիկները>>:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *