Առյուծը․ Ինքնաստուգում

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:
Նրա կեծվածքի համար։ Նա միշտ իր գլուխը բարձր է պահում

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:
Նա միշտ հպարտ է, գլուխը կախ չի գցում, միշտ պատրաստ է որսի։

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:
արքա-թագավոր
խոշոր-մեծ
վեհ-հպարտ
կասկածել-տարակուսել

 

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:
ոչ-այո
ծանր-թեթև
խոշոր-մանր
մեծահոգի-անխիղճ
ոչնչացնել-ստեղծել
կուշտ-քաղցած

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:
Նա զիջում է ընձառյուծին:

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։
Զիջել, նախազգուշացնել, թաքնվել, ոչնչացնել, մռռալ։

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։
Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

Բարձր մռնչոց, դժվար որս, հզոր արքա։

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-
Կազմվածք, թխվածք, հյուսվածք

-ային-
Աշնանային, տնային, ամառային

-ական-
Մայրական, բնական, տնական։

-ակ-
Տնակ, գնդակ, բռնակ։

-եղեն-
Ամանեղեն, նպարեղեն, բանջարեղեն։

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Առյուծները ամենափոքր սիրտն ունեն՝ մյուս բոլոր գիշատիչների համեմատ:

Հնագույն ժամանակներից առյուծը համարվում էր խիզախության, տղամարդկության և քաջության խորհրդանիշը:

Առյուծի ճիրանները կարող են հասնել 7 սմ-ի:

Մինչև 2 տարեկան առյուծները ընդհանրապես չեն կարող մռնչալ:

Գիշերն առյուծները մարդուց 6 անգամ լավ են տեսնում:

Թեև առյուծները խոշոր ատամներ ունեն, սակայն սնունդը չեն ծամում, այլ մեծ-մեծ կտորներով կուլ տալիս՝ օգտագործելով ծնոտի միայն մի կողմը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *