Ուսումնական գարուն․Հայրենագիտություն

Երազ այգին Հայաստանի մայրաքաղաք Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող զվարճանքի զբոսայգին է։ Իր անունն այգին ստացել է մոտակայքում գտնվող և 1966-1996 թվականներին գործող Երևանի ավտոմոբիլային գործարանի «ԵրԱԶ» (հապավում ռուսերենից՝ Ереванский автомобильный завод) անվանումից։ «Երազ» բառի բուն իմաստը երևում է այգու կարգախոսից. «Այնտեղ, ուր երազանքներն իրականանում են»։

Զբոսայգին ընդգրկում է մանկական խաղահրապարակ, մանկական ատրակցիոններ, բադերով մեծ լիճ, որտեղ կարելի է նավակ վարել, ռեստորաններ և սրճարաններ։ Այգու մուտքից ոչ հեռու տեղադրված է «Սիրտ» ինստալյացիան՝ բաբախող կարմիր սրտի տեսքով։

Ձմռանը լիճը վերածվում է սահադաշտի, իսկ Երազ այգիր իսկական ամանորյա հրաշքի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *