Սասունցի Դավիթ

<<Սասունցի Դավիթը>> կամ <<Սասնա ծռերը>> հայ ժողովրդական  էպոս է, որը սկզբնավորել է շատ  վաղ ժամանակներից և վերջնականապես ձևավորվել 8-10-րդ դարերում՝արաբական նվաճողների դեմ հայ ժողովրդի պայքարի շրջանում։

Սասունցի Դավիթը դեռ մանկուց ուժեղ մի հսկա էր, բայց շատ միամիտ ու բարի: Նրանից վախենում էին նույնիսկ գազանները: Նրա ոտքեին չէին դիմանում երկաթյա տրեխները: Դավթին ոչինչ պետք չէր նա միայն ուզում էր խաղաղ ապրել իր հոր տանը՝ Սասունում: Սասունցիները վախենում էին Մսրա Մելիքից ու նրան ամեն տարի հարկ էին վճարում քառսուն կույսեր, քառսուն կոլոտ կին, քառսուն բոյով և շատ ոսկի:

Մսրա Մելիքը նույնպես շատ ուժեղ էր ու ինքնավստահ, բայց հոգու խորքում նա նենգ էր ու վախկոտ: Մելիքը իր էությամբ բռնակալ էր: Նա չափազանց հեռուն գնաց:

Երբ եկել էր յոթ տարվա հարկը վճարելու օրը Մելիքը մարդիկ էր ուղարկել Սասուն հարկի հետեվից: Դավիթը հրաժարվեց հարկը տալ ու գնաց Մելիքի մոտ: Նա առաջարկեց կռվել Մելիքը համաձայնվեց մի պայմանով ՝ ինքը պիտի առաջինը խբեր: Երեք անգամ մելիքը զարկեց, բայց չկարողացավ սպանել Դավիթին: Երբ եկավ Դավիթի հերթ,Մելիըմի փս փորեց մտավ մեջը ու ծածկվեց քառասուն ջաղցի քրով այդ ժամ նրա մայրն ու քույրը խնդրեցին առաջին երկու զարկերը իրենց բաշխել: Դավիթը մեկ զարկով երկու կես արեց մելիքի հսկա մարմինը: Մելիքի զորքը լեղապատառ եղավ, իսկ Դավիթը հասկանալով, որ նրանք աղքատ հողագործներ են բաց թողեց նրանց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *