Բարև, ձմեռ

Արդեն եկել է ձմեռը, բոլորը շատ սպասում են Նոր տարուն։ Նոյեմբերի քսանութին բակում եկել էր  շատ ձյուն։
Երեխաները առանց հագնվելու դուրս եկան և սկսեցին ձնագնդի խաղալ։ Երեխաները շատ զվարթ էին։ Նրանք այնքան էին տարված խաղով, որ հիվանդացան։ Մի քանի օր հետո նրանք բուժվեցին, բայց երբ նրանք դուրս եկան, ամբողջ ձյունը հալվել էր և դարձել էր ջուր։ Երեխաները տխուր էին։ Մի քանի շաբաթ հետո՝ Նոր տարուց մի քանի օր առաջ նրանք տեսան, որ նորից նրանց բակում շատ-շատ ձյուն էր եկել։ Նրանք տաք հագնվեցին և դուրս եկան խաղալու։ Նրանք այդպիսով հասկացան, որ ձմռանը դուրսը շատ խաղալ չի կարելի, և նաև հասկացան, որ պետք է տաք հագնվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *