Առաջադրանքներ դասարանում և տանը կատարելու համար

 

1.Կետերը փոխարինի´ր  գ, կ կամ ք տառերով (գ-կ-ք —ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի անծանոթ բառերը բացատրի՛ր:

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ

2.Կետերը փոխարինի´ր  դ, տ կամ թ տառերով  (դ-տ-թ—ի ուղղագրությունը տե՛ս այստեղ): Շարքի  անծանոթ բառերը բացատրի՛ր:

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:

3. 1-ին և 2-րդ շարքի բառերը գործածելով մի սիրուն պատմություն հորինի՛ր:

Օրերը աստիճանաբար սառեցին, և եկավ երկար սպասված ձմեռը։ Անձրևոտ և քամոտ օրերին փոխարինեցին ձյան փաթիլները։ Սաղարթախիտ անտառները ամբողջությամբ սպիտակեցին։ Բրդոտ նապաստակները փոխեցին իրենց հագուստը, և զվարթ ցատկոտում են անտառում՝ փարթամ եղևնիների շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *