Հեքիաթ – խառնաշփոթ

Ինչ կլինի, եթե թումանյանական հեքիաթների բոլոր հերոսները հանդիպեն մեկ վայրում.

Հավաքվեցին մի օր անտառում թումանյանական հեքիաթների հերոսները, և սկսեցին վիճել, թե իրենցից ով է ամենալավը և ում է ընթերցողը ավելի շատ սիրում: Թագավորը կանգնեց և ասաց, որ իրեն են սիրում, քանի որ ինքն ամենա հարուստն է: Խոսող Ձուկն ու շալակատարը ասացին, որ իրենք են ամենա լավը, քանի որ հաղթեցին մարդակերպ հրեշին: Աղվեսն ասաց, որ ամենաշատը իրեն են սիրում, քանի որ նա ամենա խորամանկն է, և կարողացել է կկվի ձագերին ուտել: Ձախորդ Փանոսը ասում է, որ իրեն են ամենաշատը սիրում, քանի որ խղճում են: Ձենի վրա վեր են կենում Բարեկենդանի կնիկն ու մարդը և սկսում վիճել: Սա նրան է ասում հիմար, նա սրան: Այդ ժամանակ Կացին ախպերը բարկանում է և սկսում է հատել անտառը: Բոլորը փախնում են անտառից՝ ամեն մեկը իր հեքիաթ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *