Ցանկությունների ծառը Դոնալդ Բիսեթ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին.

«Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորականչէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր,նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակումմի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկտղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառիտակ ու ասաց.Ո ւզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն

Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը«Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են Երկրի՞ն, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը
խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել,
որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել.
«Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ
միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.

Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:

Բնագրից դուրս գրի՛ր առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերը։

Առարկա-ծառ, արև, շողեր, քամին, ճյուղեր, տերևները, ցանկություն, ծառը, սովորական, ցանկություն, տնակ, ծերուկ, անուն, օճառ, նա, ծառ, աղջիկներն, տղաները,փոքրիկները, մայրիկները, թռչունները, կեռնեխ, ոտքը, Միստր Սմիթ, միտքը, գլուխը, թեյ, հյուր, մենք թխվածք, լիմոնադ, օճառ, խանութ, գլուխկոնծի, արև, քամի:

 Գործողություն-կանգնած էր, ընկնում էին, վազվզում էր, շշնջում էին, պահիր, կկատարվեր, ապրում, վաճառում, չէր սիրում, կանգնեց, ասաց, հայտնվեն, լաց լինել, լսել, հայտնվում են, չեն երգում, նայում է, ասում, վերադառնան, հայտնվեն, շփոթվում են, չեն հասկանում, խփեց, փոխեց, քորեց, գան, խմելու, կուտենք, կխմենք, չեմ վաճառի, կբացեմ, ասեն, տվեց, սկսեցին, շողում, վազվզում:

Հատկանիշ- թեթև, սովորական, կախարդական, գիրուկ, փոքրիկ, կախարդական, հեռու, բարի :

Ցանկությունների ծառին ի՞նչ ցանկություններ կհայտնես: Պատումդ

հրապարակի՛ր բլոգում

Ես ցանկությունների ծառից կխնդրեի, որպեսզի այնպես աներ, որ դիմակ չկրեինք և չհիվանդանաինք: Որպեսզի բոլորը ուրախ լինեին և ուրախ նշեին ամանորը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *