Նոր տարին տարբեր երկրներում

Դե իհարկե բոլոր երկրներում չէ, որ Նոր տարին դիմավորում են հեռուստացույցի առջև խոզի ազդրի և մայրաքաղաքային աղցանի հետ:

Նոր տարին դիմավորելու ավանդույթներն տարբեր երկրներում տարբեր են, նույնիսկ հայերի համար եվրոպացիների Նոր տարին դիմավորելու ավանդույթը կարող է տարօրինակ թվալ: Բոլոր երկրներում չէ որ տոնի խորհրդանիշեր են համարվում Ձմեռ պապն ու տոնածառը:

Եվրոպացիները ևս Նոր տարին դիմավորում են դեկտեմբերի 31-ին, բայց նրանց համար կարևոր է Սուրբ Ծնունդը:

Անգլիայում կեսգիշերին բնակիչները բացում են դռները որ հին տարին դռնից գնա և գա ու տուն մտնի Նոր տարին:

Ֆրանսիայում Ձմեռ պապն այցելում է Նոր տարվա գիշերը և  նվերները դնում փոքրիկների ոտնամանների մեջ:

Ավստրիացիները համոզված են, որ երջանիկ լինելու համար Ամանորի կեսգիշերին պետք է խոզի գլխից մի կտոր ուտել: Ուկրաինացիներն ևս իրենց երջանկությունը փնտրում են խոզի միս ուտելու մեջ:

Իսպանիայում մի հետաքրքիր ավանդույթ կա, Նոր տարվա գիշերը ժամացույցի զարկերի հետ պետք է ուտել 12 հատիկ խաղող:

Իտալիայում հին տարվա վերջին րոպեներին իտալացիները նետում են տան հին իրերը: Նրանք վստահ են, որ եթե տան հին իրերը նետեն նոր իրեր ձեռք բերելու հնարավորությունը մեծանում է:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

Կոլումբիայում Նոր տարին վերածվում է վառ ու անսովոր կառնավալի: Դեկտեմբերի 31-ին տեղի է ունենում տոնական շքերթ:

Նոր տարվա գլխավոր խորհրդանիշներից մեկը Ձմեռ պապն է։ Ամանորի գալուն պես բոլորս սպասում ենք այդ հեքիաթային պապիկին եւ նրա նվերներին։ Երեխաները նամակներ են գրում, իսկ մեծերը թաքուն հավատում նրա մոգական հրաշքներին։

Ահա, թե ինչ անուններ ունի Ձմեռ պապը աշխարհի տարբեր երկրներում։

Կոլումբիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրներում,  անվանում են Պապա Պասկուալե:

ԱՄՆ – Սանտա Կլաուս

Իտալիա-Բաբբո Նատալե

Ֆրանսիա –Պեղ Նոել

Հոլանդիա –Սինտերկլաս

Անգլիա-Հայր Սուրբ Ծնունդ (Father Christmas)

Շվեդիա-Յուլտոմտե

Լեհաստան-Սուրբ Նիկոլայ (Նիկողայոս)

Վրաստան-Թովլիս բաբուա

Չինաստան-Շան Դան Լաոժեն

Ռուսաստան-Դեդ Մորոզ

Բելառուս-Զյուզյա

Մոնղոլիա-Ուվլին Ուվգուն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *